Լոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել, կան վիրավորներ. ոստիկանություն
ՀասարակությունԼոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել:
Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցերին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 2:50-ին, «Սպիտակ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել,որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սպիտակի տարածաշրջանի գիշերային ակումբներից մեկը, սակայն մինչ դեպքի վայր հասնելը որովայնի շրջանում վնասվածքներ ստացած տղամարդը մահացել է:
«Դեպքի վայր մեկնած խումը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 2:00-ի սահմաններում, գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հարվածել են 1992-ին ծնված Է.Ս.-ի որովայնի շրջանին, ինչից ստացած վնասվածքների հետևանքով նա մահացել է:
Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել այլ քաղաքացիներ ևս»,-ասաց Էդգար Ջանոյանը:
Նա հայտնեց, որ ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը, նա բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: