Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Բրանսոնը կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել հոկտեմբերի 12-ին․ թուրք պատգամավոր
ՄիջազգայինԹուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել այս տարվա հոկտեմբերի 12-ին, նման հայտարարություն է արել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուհարրեմ Էրքեքը, գրում է «Բիրգյուն» պարբերականը։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ թուրքական արդարադատությունը որոշումներ է կայացնում միմիայն իշխանությունների հրահանգով, իսկ Բրանսոնի կալանավորումը իսկական «ողբերգություն» է անվանել։
«Եթե այս մարդուն առաջադրված մեղադրանքներն անհիմն չեն՝ ինչո՞ւ է արդարադատությունը շարժվում վերևից ստացած հրահանգներով», - ասել է Էրքեքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:
Նշենք, որ ահաբեկչական խմբավորման անդամացկության ու լրտեսության համար մեղադրվող Բրանսոնին սպառնում է 35 տարվա ազատազրկում։