Թուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (լուսանկար)
ՄիջազգայինԹուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, տեղեկացնում է թուրքական gazetevatan.com կայքը։
Նշվում է, որ Ստամբուլում տարադրամի փոխանակման կետի կողոպուտի համար կասկածվում են ՀՀ քաղաքացի Գևորգ Ա․-ն և Ռուսաստանի քաղաքացի Խալիկ Բ․-ն։ Տարադրամի փոխանակման կետից գողացված գումարն ու իրերի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է 300.000 թուրքական լիրա (մոտ 47.000 դոլար)։
Տարածքում տեղակայված անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, որ կողոպուտին մասնակցել է 4 հոգի, նրանցից երկուսը մտել են ներս, իսկ երկուսը սպասել են դրսում ու հսկել տարածքը։
Խալիկ Բ․-ն և Գևորգ․Ա․-ն ձերբակալվել են Թուրքիայի Բուրսա քաղաքում։ Ոստիկանները նրանց մոտ հայտնաբերել են տարբեր երկրների դրամային արժույթներ։