Էրդողանը քննադատել է Ղարաբաղի հարցով միջնորդներին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման համար, հայտնում է minval.az-ը:
Էրդողանը Բաքվից Անկարա տարող ճանապարհին լրագրողներին ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ընտրել են խնդրի կարգավորումը ձգձգելու մարտավարությունը:
«Դա դաժան իրականությունն է: Միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ձգվում է 1992թ.-ից, այսինքն արդեն 26 տարի»,- ասել է Էրդողանը: