Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Աճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Երևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը


Նարեկ Սամսոնյանի բռունցքներն ու նորագույն քաղաքականությունը

Blog

Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

,,Ժառանգություն,, կուսակցության և ,,Քաղաքացիական գիտակցություն,, հ/կ-ի անդամների միջև տեղի ունեցածը իրավական տեսակետից կարող է բնութագրվել խուլիգանություն, որն ուղեկցվել է կյանքին չսպառնացող մարմնական վնասվածքներով: Գազային ատրճանակի կիրառումն էլ կունենա իր իրավական բացատրությունը: Եվ այդ ամենն իրավապահների խնդիրն է: Մեզ հետաքրքրողը կատարվածի բարոյական և քաղաքական գնահատականն է, քանզի գործ ունենք մարդկանց հետ, որոնք ունեն քաղաքական նկրտումներ, որոնք հանրային և քաղաքական դաշտ են ներկայացնում:
Ուշագրավ է, որ վերջերս ,,Քաղաքացիական գիտակցություն,, հ/կ-ի ղեկավար նարեկ Սամսոնյանի անունը հաճախ է դրվում շրջանառության մեջ, հաճախ է նա հայտնվում սկանդալային պատմությունների մեջ՝ այսպես հաստատելով այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքական ու հանրային դաշտում հաստատվելու համար այս երիտասարդն ընտրել է մաքիավելական ,,նպատակն արդարացնում է միջոցները,, սկզբունքը: Միջոցների առջև կանգ չառնելով, ամեն կերպ ձգտելով ինքնահաստատման, նա այսօր արդեն դառնում է վտանգավոր, որովհետև նրան մեղադրում են ստի, կեղծիքի, զրպարտությունների, պատվիրակատարության մեջ: Հիշատակենք ,,Հիմնադիր խորհրդարանի,, տարածած հայտարարությունը.

,,…Բացի այդ՝ Նարեկ Սամսոնյանը 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում ոստիկանության և խաժամուժի կողմից Հիմնադիր խորհրդարանի անդամներին և աջակիցներին, այդ թվում՝ կանանց ու երեխաներին, զանգվածաբար դաժան ծեծի ենթարկելու և նրանց գույքը վնասելու գործողությունը, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի և նրա աջակիցների կողմից իրենց սահմանադրական իրավունքների իրացումը և դրա միջոցով Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվանից ռեժիմին հեռացնելու գործընթացի մեկնարկման փորձը, որի համար Հիմնադիր խորհրդարանի հինգ ներկայացուցիչներ անհիմն կերպով ազատազրկվել են մեկ ամիս ժամկետով և մինչ օրս քաղաքական հալածանքի են ենթարկվում, գնահատել է որպես Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնած պրովոկացիաներ:Դիտարկվող հաղորդման մեջ Հիմնադիր խորհրդարանի և անձամբ Ժիրայր Սէֆիլյանի հասցեին Նարեկ Սամսոնյանի կողմից հնչեցրած պնդումներն ու գնահատականները չեն կարող մոլորության հետևանք լինել: Նույն հաղորդման ընթացքում, երբ հաղորդման մյուս մասնակից Դավիթ Սանասարյանը պարզաբանեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի շարժման հիմքի վրա կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն ստեղծելու առաջարկն արել է ոչ թե Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը, ինչպես պնդում էր Նարեկ Սամսոնյանը, այլ Հիմնադիր խորհրդարանի հետ կապ չունեցող անձը, Նարեկ Սամսոնյանը, այնուամենայնիվ, չհրաժարվեց Հիմնադիր խորհրդարանի հասցեին հնչեցրած իր կոնկրետ մեղադրանքներից, որոնք պայմանավորված էին այդ առաջարկությունը Հիմնադիր խորհրդարանին վերագրելու հանգամանքով,,:

Ամեն ոք կարծիքն արտահայտելու իրավունքն ունի, ամեն ոք կարող է գնահատականներ հնչեցնել, բայց երբ այդ գնահատականները զրպարտություն են որակվում՝ անկախ այն բանից, թե որ ուժի կողմից, տվյալ անձնավորությունն արդեն մտորելու առիթ պիտի ունենա: Ինչու՞ են նրան մեղադրում ստախոսության ու զրպարտության մեջ, ինչու՞ է նա հայտնվել թիրախում... ,,Հիմնադիր խորհրդարանի,, բերձորյան ,,արշավանքն,, իրհարկե, մեր հպարտությունը չէ, այլ քաղաքական ուժի խայտառակությունն է, սակայն այդ հակահայ ակցիան անգամ պետք է այնպիսի գնահատական ստանար, որ Նարեկ Սամսոնյանը չմեղադրվեր, մինչդեռ նա, հավանաբար, սիրում է նման պահերն օգտագործել իր ես-ի քարոզչության համար: Ու այդ ինքնքաքարոզչությունն էլ նրան միայն տապալում էր բերել...

Հիմա՝ ,,Ժառանգության,, հետ տեղի ունեցածը: Սա, ինչպես նշեցինք, խուլիգանություն է, բայց մի՞թե խուլիգանությամբ է ցանկանում Նարեկ Սամսոնյանը կամենում հաստատել քաղաքացիական գիտակցություն, բռունցքներո՞վ է կամենում ճանապարհ բացել իր պատկերացրած գիտակցության համար: Իհարկե, Նարեկ Սամսոնյանը կարող է արդարանալ, որ ժամանակ առաջ էլ իրեն են ծեծի ենթարկել. ,, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին և նրա եղբայր Հարություն Սամսոնյանին մարտի 22-ի լույս 23-ի գիշերը անհայտ անձինք ծեծի են ենթարկել տուն վերադառնալու ճանապարհին՝ Ավանի գերազմանատանը հարակից տարածքում: ՍիվիլՆեթի հետ զրույցում կազմակերպության խորհրդի անդամ Տաթևիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ այդ անձինք զինված են եղել մահակներով, դանակով, ձեռքի երկաթյա հարմարանքներով: Եղբայրները երկուսն էլ գլխի ցնցում ես ստացել, Նարեկը նաև՝ գլխի պատռվածք, Հարությունը՝ թևի կոտրվածք: Բուժօգնություն ստանալուց հետո նրանք մարտի 23-ին իրենց կամքով դուրս են գրվել հիվանդանոցից: Տաթևիկ Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ մոտ օրերին Նարեկ Սամսոնյանը ասուլիս կհրավիրի՝ ներկայացնելով միջադեպի հետ կապված մանրամասները: Նա նշեց, որ այս պահին ենթադրություններ՝ ինչը կարող է լինել ծեծի դրդապատճառ, դեռ չկան, քննություն է տարվում, և դրանից հետո միայն պարզ կլինի,,: Սա պաշտոնական հաղորդագրություն է, որին մենք հղում արեցինք: Եվ սա մեկ անգամ ևս հաստատում է, որ այս երիտասարդը սիրում է սկանդալայնություն, սիրում է աղմուկ…

Բայց չգիտի՞, որ նմանների առջև դյուրությամբ են փակվում քաղաքականության ու հանրային գործունեության ճանապարհները…Ավելին, նման երիտասարդների հայտնությունը դառնում է վտանգավոր բոլորիս համար, այն մտահոգությունն է ծնում, որ այլանդակվում է քաղաքական պայքարը, որ որոշ արկածախնդիրներ կամենում են հաստատել բռունցքների ,,գերակայությունը,,՝ խուլիգանությունը դիտարկելով որպես քաղաքական պայքար...
Ուրեմն, վա՜յ մեզ, որ սրանք են մեր երկրի ապագան...
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՀուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածելՍպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքումՄոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելԹենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել36 ժամ ջուր չի լինելու հուլիսի 1/2- ինՊուգաչովայի մտերիմները բացահայտել են, թե ինչու նա չի երգել մեկ տարուց ավելիՊուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանՀԱՀ-ում մասշտաբային հակամիգրացիոն բողոքի ցույցեր են բռնկվելԲաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունըՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՏիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԻտալիայում շոգի պատճառով վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել 22 քաղաքումՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոցԱվտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ըԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք․ Լևոն ԱզիզյանՌուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվումՀորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆԻ՞նչ պետք է լինի Վարդավառի սեղանին․ 3 աղանդեր, որոնք տոնի զարդն են, բայց քչերը գիտեն դրանց մասինԹե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանԲախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ«Նապոլին» երկարաձգեց Սպինացոլայի հետ պայմանագիրըՀրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԱշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացելԱվտոբուսներում օդորակիչները չե՞ն միացնում. ի՞նչ է կատարվումՅուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Այս իշխանությունների շնորհիվ հայտնվել ենք Ռուսաստանի հետ առևտրային պատերազմում․ Հրայր ԿամենդատյանՊոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված