Մոուրինյու. Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս Սմոլինգի մեջ, իր սանրվածքն է
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 5-րդ տուրի` «Ուոթֆորդի» հետ անցկացրած խաղից հետո (2:1) գնահատել է թիմի պաշտպան Քրիս Սմոլինգի խաղն, ով խփել է մանկունիացիների գոլերից մեկը.
«Քրիսը լավ տեսք ուներ: Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս Սմոլինգի մեջ, նրա սանրվածքն է. բայց ես այն մարդը չեմ, ով կարող է նրան ասել այդ մասին:
Նա շատ լավ է խաղում, ինչպես` Լինդելոֆը: Վերջին երկու խաղերում պաշտպանության համար շատ կարևոր էր նաև Ֆելայինին, քանի որ թե՛ «Բարնլին» և թե՛ «Ուոթֆորդը» խաղում են երկու ուժեղ հարձակվողներով:
Այս երեք խաղացողները կարող են վերահսկել խաղը, կատարել երկար փոխանցումներ, նրանք լավ են երկրորդ հարկում, ուժեղ են, խելացի, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս տղաները շատ կարևոր են մեզ համար: Եվ եթե կենտրոնական պաշտպանը գոլ է խփում, շատ ավելի լավ է»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում «FourFourTwo»-ն: