Աշխարհի 227-րդ ռակետը դուրս է եկել Կվեբեկի մրցաշարի եզրափակիչ, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 250 հազար դոլարը
ՍպորտԱմերիկուհի Ջեսիկա Պեգուլան, ով WTA-ի վարկանիշային աղյուսակի 227-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Կվեբեկի մրցաշարի կիսաեզրափակչում երեք սեթում հաղթել է իր հայրենակցուհուն` Սոֆյա Կենինին 4:6, 6:2, 6:4 հաշիվներով:
Խաղը 1 ժամ 58 րոպե է տևել: Այդ ընթացքում Կենինը երկու էյս է իրացրել, մատուցման ժամանակ 6 սխալ է թույլ տվել և 12 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 7-ը:
Նրա մրցակիցն իր ակտիվում 5 կրկնակի սխալ է գրանցել և 4 բրեյք-փոինթ` հնարավոր 7-ից:
Եզրափակչում Պեգուլայի մրցակիցը կլինի Պոլին Պարմանտյե (Ֆրանսիա)-Հիթեր Ուոթսոն (Մեծ Բրիտանիա) զույգի հաղթողը: Հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 16-ին:
Սինթետիկ ծածկույթի վրա անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 250 հազար դոլարը: