6.45 մլն դոլար. ԱՄՆ-ում վաճառել են նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի տունը (լուսանկարներ)
ՄիջազգայինԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի լոսանջելեսյան տունը, որում նա ապրել է 1940-1949թթ., վաճառվել է 6.45 մլն դոլարով, հայտնում է Los Angeles Times-ը:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգների 40-րդ նախագահն այստեղ է ապրել կնոջ՝ դերասանուհի Ջեյն Ուայմանի հետ: Ամուսնալուծությունից հետո առանձնատունը մնացել է կնոջը, որտեղ նա անցկացրել է կյանքի վերջին տարիները:
Անշարժ գույքը վաճառքի էր հանվել հունիսին:
Հայտնի է, որ 1938թ. 12.800 դոլարով կառուցված առանձնատունը երկհարկանի է, ունի 4 ննջասենյակ:
