Հարավային Կորեայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ
ՄիջազգայինՀարավային Կորեայի արևմտյան մասում՝ Չոլա-Պուկտո նահանգում, թեթև շարժիչով մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով փրկարար ծառայությանը:
Գործակալության հաղորդմամբ՝ որոնողափրկարարական գործողությունները սկսվել են, երբ ոստիկանությունն ինքնաթիռի կործանման մասին ահազանգ է ստացել:
Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում: Ինքնաթիռի կործանման պատճառները պարզվում են: