Թրամփի որդին Օբամային անվանել է ԱՄՆ-ի լավագույն «վաճառականը»
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, Breibart News-ին տված հարցազրույցում քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամային:
Նա ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահին երկրի լավագույն «վաճառականն» է անվանել՝ ակնարկելով, որ Օբաման կարողանում էր իրեն շահեկան ձևով ներկայացնել սեփական քաղաքական ձախողումները:
«Անկասկած, նա երկրի լավագույն վաճառականն էր: Խելացի մարդկանցից որևէ մեկը չի հավատում, որ Օբաման ինչ-որ լավ բան է արել երկրի տնտեսության և արտաքին քաղաքականության համար: Իրականում նրա բոլոր գործողություններն միայն ավելի են թուլացրել մեր երկիրն ու այն ավելի ռիսկային վիճակի մեջ են դրել: Ամեն անգամ, երբ նա կարմիր գիծ էր գծում, մյուս պետությունները հատում էին այն: Հետո նա նորից էր գծում, և երկրները նորից էին հատում»,- ասել է Թրամփ-կրտսերը:
«Հիմա քաղաքում նոր շերիֆ կա: Մենք ամեն ինչը փոխել ենք»,- եզրափակել է Թրամփ-կրտսերը: