Ֆիլիպիններում առնվազն 25 մարդու կյանք խլած սուպերթայֆունը շարժվում է դեպի Չինաստան (լուսանկարներ)
ՄիջազգայինՖիլիպիններում զանգվածային ավերածություններ առաջացրած ու առնվազն 25 մարդու կյանք խլած «Մանգհութ» արևադարձային սուպերթայֆունը շարժվում է դեպի Հոնկոնգ ու Չինաստան, հայտնում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված թայֆունը շարժվում է 200 կմ/ժ արագությամբ ու դասվել է ամենավտանգավոր՝ 5-րդ մակարդակին:
Մասնագետների տվյալներով՝ «Մանգհութ» սուպերթայֆունն ամենահզորն է 2018 թվականին ձևավորված թայֆուններից:
Հայտնի է, որ Հոնկոնգում ու Չինաստանում իշխանություններն արդեն նախապատրաստվում են սուպերթայֆունի գալուն: Արդեն տրվել է վտանգի գոտում գտնվող բնակիչների տարհանման կարգադրություն:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանը չեղակել է չվերթների մեծ մասը:


