Համացանցում տարածվել է փոթորկի դեմ «դժվարությամբ դիմադրող» ամերիկացի հաղորդավարի զվարճալի տեսանյութը (տեսանյութ)
ՄիջազգայինՍոցցանցերի օգտատերերին զարմացրել է ամերիկյան The Weather Channel-ի եղանակային տեսության հաղորդավարը, ով իր ռեպորտաժում թատերականացված պայքարում էր «Ֆլորենս» փոթորկի դեմ: Անսովոր ռեպորտաժի տեսանյութը Twitter-ում հրապարակել է Tony Scar անունով օգտատերը, գրում է The Daily Mail-ը:
«Այնքան դրամատիկ է: The Weather Channel-ից տղան պայքարում է կյանքի համար մինչ երկու տղամարդ հանգիստ քայլելով անցնում են նրա կողքով»,- գրել է նա:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղորդավար Մայք Սեյդելը Հյուսիսային Քարոլինայի Վիլմինգթոն քաղաքում պատմում փողոցում եղանակի մասին՝ պաշտպանվելով քամու ուժեղ հոսանքներից և անձրևից և մի կերպ կանգնած մնալով իր տեղում: Ռեպորտաժում, սակայն, որոշ ժամանակ անց նրա հետևում երկու երիտասարդ է երևում, որոնք թեթև շորերով են և սովորական արագությամբ քայլում են՝ ասես եղանակը բոլորովին նրանց վրա չի ազդում: