Ալիևը և Էրդողանը բանակցություններ են անցկացրել Բաքվում
ՄիջազգայինԲաքվում պաշտոնական հանդիպման արարողությունից հետո կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Այդ մասին հայտնում է minval.az-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Հայտնի է, որ նրա պատվիրակության կազմում է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։