«Ֆլորենս»-ից էլ ուժեղ. «Մանգհութ» հզոր թայֆունը հարվածել է Ֆիլիպիններին (տեսանյութ)
ՍպորտՄանգհութ» անունը ստացած սուպերթայֆունը պատուհասել է Ֆիլիպինների Կագայան նահանգի Բագգաո քաղաքին, տեղեկացնում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ թայֆունն ավելի ուժգին է, քան ավելի վաղ ԱՄՆ-ի արևելյան ափերին հարվածած «Ֆլորենս» փոթորիկը։ Քամու առավելագույն արագությունը տարերային աղետի տարածքում հասնում է 255 կմ/ժ-ի։
Հայտնի է, որ ռիսկային գոտում է գտնվում ավելի քան 4 մլն բնակիչ, երկրի իշխանությունները նախապես հասցրել են տարհանել 1000 մարդու։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։