«Շավիշը» ոչ-ոքի է խաղացել «Պորտուի» հետ. Գևորգ Ղազարյանը խաղաժամանակ չի ստացել
ՍպորտՊորտուգալիայի լիգայի Գավաթի առաջին տուրում «Շավիշը» հյուրընկալվելիս մրցել է «Պորտուի» հետ և ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ընդգրկված է եղել հյուրերի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:
Առաջին տուրից հետո «Շավիշը» երկրորդ տեղում է: Երկրորդ տուրի հանդիպումը թիմը կանցկացնի հոկտեմբերի 31-ին: