Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Վրաստանը 15 օրով հետաձգել է հացահատիկը բեռնատարներով փոխադրելու արգելքը, հայկական բեռնատարները փակել էին Բագրատաշենի անցակետը

Հասարակություն

Հայաս­տանից հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաներ կարճ ժամանակով այսօր  արգելափակել են  Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով (թույլատրվում է միայն երկաթուղով)։  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: 

«Բողոքի ակցիան տևել է 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտման թույլ են տվել իրականացնել իրենց բողոքի ակցիան, որովհետև նպատակը ոչ թե այն է եղել, որպեսզի խոչընդոտեն մաքսատան աշխատանքը, այլ ուղղակի ցույց տան, որ հայկական կողմն էլ միանում է Վրաստանի այդ որոշման դեմ իրականացվող ակցիաներին,-ասաց նա՝ ավելացնելով, որ անցակետն այս պահին բաց է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Վրաստանի իշխանությունները վերոնշյալ որոշումը հետաձգել են 15 օրով`մինչև հոկտեմբերի 1-ը։ Նրա խոսքով՝ նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:

Հացահատիկ ներկրողները պնդում են, որ եթե Վրաստանում ուժի մեջ մտնի վերգետնյա տրանսպորտով հացահատիկի ներկրումն արգելող որոշումը, ապա Հայաստանում ալյուրի գինը միանշանակ կթանկանա մեկ կիլոգրամը շուրջ 50 դրամով։


«Մեկ կիլոգրամ ալյուրը 50 դրամով կթանկանա, եթե ծովային տրանսպորտով բեռնափոխադրումներ կատարվեն և երկաթգծով աստղային գներով գա Հանրապետություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:  

«Մինչև այժմ ցորենն ուղղակի գնվում էր ՌԴ-ից, Ստավրոպոլի երկրամասից, հիմա պետք է հացահատիկ առնվի ոչ թե ֆերմերից, այլ ծովափում վաճառող ընկերությունից, որը յուրաքանչյուր  տոննայի մեջ եկամուտ պետք է ունենա վաճառելուց, կամ պետք է մինչև ծով հասցնել, քանի որ Ստավրոպոլի ճանապարհը, որ պետք է գար Հայաստան, փակվում է ինչ-ինչ պատճառով, և  Հայաստանի ոչ մի կառույց մեզ այդ մասին չի ասում, չեն զգուշացնում, կարծեմ՝ Տրանսպորտի և կապի նախարարություն գոյություն ունի, որը մեզ չի էլ զգուշացնում»,-ասել էր նա:

«Բաղրամյան» ալրաղացի արտադրության պետ Սայադ Գասպարյանն էլ Tert.am–ի հետ զրույցում ասել էր, որ Վրաստանի այս որոշումը միջազգային կոնվենցիաների խախտում է: «Ո՞նց կարող են ասել՝  հացն իմ ճանապարհով մի տարեք, ճանապարհները խցանված են, զբոսաշրջիկների մուտքը խանգարում է, համաշխարհային պրակտիկայում նման բան չկա: Վրացական կառավարությունը իրանից դուրս օրենքներ է հանում, ամբողջ աշխարհում տրանզիտ մեքենաների արգելք չկա, ոնց որ Լեհաստանն արգելի իր ճանապարհով Գերմանիա բեռներ տեղափոխելը: Այդ մարդիկ իրենք իրենց որոշում են, անում, որ նավահանգստով տանեն, ինչն էլ թանկացնելու է հացահատիկի գինը, տոննայում ամենաքիչը 40-50 դոլար»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր Սայադ Գասպարյանը:

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված