Ուզբեկստանի քաղաքացին դատարանում խոստովանել է, որ համագործակցել է ԻՊ-ի հետ
ՄիջազգայինՈւզբեկստանի քաղաքացի Աբդուռասուլ Ջուրաբոեւը Նյու Յորքի դատարանում խոստովանել է, որ համագործակցել է «Իսլամական պետություն» արգելված ահաբեկչական խմբավորման հետ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Ջուրաբոեւը, որին 15 տարվա ազատազրկում է սպառնում, դարձել է ծայրահեղական խմբավորման առաջին անդամը, որին ձերբակալել են ԱՄՆ-ի հատուկ ուժերը եւ որը համաձայնել է իրեն ներկայացված մեղադրանքներին։ Եվս չորս մարդ՝ Ուզբեկստանի եւ Ղազախստանի բնակիչներ, առայժմ նման քայլի չեն դիմել։
Ջուրաբոեւին կասկածում էին ահաբեկիչներին նյութական աջակցություն տրամադրելու մեջ։ Բացի այդ, հայտնի է, որ նա սոցցանցերում հայտարարություն է հրապարակել, որում սպառնացել է սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։