Կակա. Ուրախ եմ մեծ ընդմիջումից հետո հավաքական վերադառնալ
Սպորտ«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական իր ուրախությունն է հայտնել Բրազիլիայի հավաքական հրավիրվելու առթիվ։ «Պենտակամպիոնները» սեպտեմբերի 5-ին ընկերական հանդիպում են անցկացնելու Կոստա Ռիկայի, սեպտեմբերի 8-ին՝ ԱՄՆ-ի հավաքականների հետ։ Ֆուտբոլիստը վերջին անգամ Բրազիլիայի հավաքական էր հրավիրվել 2014 թ. հոկտեմբերին։
-Ինձ համար սա մեծ օր է։ Ցանկանում եմ ուրախությունս կիսել երկրպագուներիս հետ. ես վերադարձել եմ հավաքական մոտ մեկ տարի անց, և շատ ուրախ եմ դրա համար։ Կարծում եմ՝ կարող եմ օգնել իմ երկրի ընտրանուն,-Կակայի խոսքն է փոխանցում «Օրլանդո Սիթիի» պաշտոնական կայքը։