Թուրքիայում խոշոր կարկուտն ու ջրհեղեղը լուրջ նյութական վնասներ են պատճառել մի քանի խոշոր քաղաքի (լուսանկարներ)
ՄիջազգայինԹուրքիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են գրանցվել միանգամից մի քանի խոշոր քաղաքում։
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, ջրհեղեղը կաթվածահար է արել նաև երկրի խոշորագույն քաղաք Ստամբուլի փողոցները՝ գրեթե ամբողջովին կանգնեցնելով երթևեկությունը։
Ջուրը լցվել է տների նկուղները, մետրո և խանութներ՝ զգալի նյութական վնաս պատճառելով բնակչությանը։
Հորդառատ անձրևներ ու կարկուտ է տեղացել նաև Բալըքեսիր, Թեքիրդաղ և Կաստամոնու քաղաքներում, որտեղ նույնպես ջրհեղեղը տհաճ անակնկալ է մատուցել։


