ԻՊ-ում կանանց մտրակում են դրես-կոդին համապատասխան չհագնվելու համար
ՄիջազգայինԴուա անունով սիրիացի կինը, որը ծառայել է «Իսլամական պետության » բարքերի ոստիկանությունում, պատմել է, թե ինչպես են պատժում դրես-կոդը չհարգող կանանց, գրում է TCH-ը։
Օրինակ, խախտում է համարվում հասարակական վայրում պրինտով զարդարված աբայայով կամ նիքաբով հայտնվելը։
Զանցանք թույլ տված աղջիկներին առաջին անգամ զգուշացնում են։ Երկրորդ անգամ պատժում են մտրակի 20 հարվածով։ Դիմադրության դեպքում նախատեսված է եւս այդքան հարված։
2015 թվի փետրվարին ԻՊ-ը թողարկել է խալիֆաթում ապրող կանանց համար կանոնների հավաքածու։ Դրա համաձայն, իդեալական տարբերակն այն է, որ աղջիկն ամուսնանա 9-17 տարեկանում։ Ամուսնանալուց հետո նրա միակ առաջադրանքը պիտի դառնա տնային տնտեսությունն ու երեխաներին դաստիարակելը։ Ընդ որում, նախընտրելի է, որ կինը տնից դուրս գա միայն բացառիկ հանգամանքներում։ Ցանկալի է նաեւ, որ կինը միայն փակ հագուստով լինի։ Նորաձեւության ամսագրերը ժողովածուի հեղինակների կողմից անվանվել են սատանայի ձեռքի գործը։