Հրվ. Կորեայում ցանկանում են արգելել iPhone-ի և iPad-ի որոշ մոդելները
ՄիջազգայինՀարավային Կորեայի իշխանությունները կարող են ներկրման արգելք սահմանել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone 8, iPhone 8+, iPhone X սմարթֆոնների, ինչպես նաև iPad-ի չորս մոդելի համար:
Ինչպես նշում է 9to5mac.com կայքը, հարավկորեական իշխանությունները տեղեկացրել են, որ տվյալ հարցով դեռևս վերջնական որոշում չի կայացվել, սակայն կայացվելու դեպքում, այն միանշանակ չի բխի Apple-ի շահերից, քանի որ ընկերությունը թույլ է տվել արտոնագրի խախտում:
Հայտնի է, որ Կորեայի առաջադեմ գիտությունների ու տեխնոլոգիաների ինստիտուտը պնդում է, որ իր մասնագետներն են ստեղծել FinFET տրանզիստորների տեխնոլոգիան, որն օգտագործվում է Apple-ի A դասի չիպերում:
Այժմ Կորեայի առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարությունը հետաքննում է ինստիտուտի՝ ամերիկյան ընկերության դեմ ուղղված մեղադրանքները: