Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը «Ռեալն» է. Դել Պիերո
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի կարծիքով Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության գլխավոր ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է, որը հաղթել է վերջին 3 մրցաշրջաններում.
«Չեմպիոնների լիգայի ամենահավանական հաղթո՞ղը: Ինձ համար «Ռեալն» առաջվա պես համար մեկ ֆավորիտն է՝ չնայած կորցրել է Կրիշտիանու Ռոնալդուի նման աստղի:
«Ռեալից» հետո կարելի է նշել մի քանի թիմի անուն՝ «Յուվենտուս», «Մանչեսթեր Սիթի» և «Պարի Սեն Ժերմեն»»,- Դել Պիերոյի խոսքը մեջբերել է «La Gazzetta dello Sport»-ը: