Ռաֆելտ. «Մխիթարյանն օգուտ է քաղում այն բանից, որ խաղի ռիթմն ավելի հստակ է»
ՍպորտPanorama.am-ը գրում է.
Մյունխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրեն՝ այսօր կայանալիք խաղում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցը, վերջերս հայտարարել է, որ դորտմունդցիները խաղային տարբեր սխեմաներ են կիրառում: Ի՞նչ է դա նշանակում: Փորձագետ Մարտին Ռաֆելտը քննարկել է այդ թեման, ինչպես նաև անդրադարձել Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Դորտմունդի «Բորուսիան» Կլոպի օրոք ավելի շատ վազում էր, իսկ հիմա շատ ավելի խաղակցված է,- նշել է Ռաֆելտը:- Ամենանկատելի նորությունը դիրքային խաղն է: «Բորուսիան» տիրում է գնդակին ու խաղում հանգիստ: Դա հիմնվում է այն բանի վրա, որ խաղադաշտում գոտիները պետք է զբաղեցված լինեն որոշակի կարգով: Եվ երբ հետո գնդակը փոխանցվում է մի խաղացողից մյուսին, խաղում է ողջ գիծը: Մրցակիցը ստիպված է հետևել դրան, և այդպես կարելի է ազատ տարածություն գտնել նրա պաշտպանությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ