Սամի Խեդիրան երկարաձգել է պայմանագիրը Յուվենտուսի հետ մինչև 2021 թվականը
ՍպորտԳերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ:
Ինչպես հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվում էր ընթացիկ մրցաշրջանի վերջում:
Խեդիրան «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2015 թվականին` ազատ խաղացողի կարգավիճակով:
Այս ընթացքում նա իտալական ակումբի կազմում 113 հանդիպման է մասնակցել, որոնցում իր թիմը 86 հաղթանակ է տարել: «Յուվենտուսի» կազմում գերմանացին երեքական անգամ դարձել է Իտալիայի առաջնության և Իտալիայի Գավաթի հաղթող:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում 3 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:
Թուրինցիները երեք տուրից հետո միանձյա գլխավորում են Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` վաստակած 9 միավորով: