Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիս գյուղը
ՀասարակությունԵրեկ գիշեր ադրբեջանական դիրքերից գնդակոծվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Գիշերը հանգիստ է եղել։ Կարճ կրակահերթեր են եղել, տուժածներ, վիրավորներ չկան»,-մանրամասնեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 1-ից սկսած գյուղի ուղղությամբ կրակահերթերն ավելացել են:
Նոյեմբերյան համայնքի եկավար Կարեն Աբազյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին 6 օրում ադրբեջանական զինուժը գյուղը գնդակոծել է երկու անգամ:
Կարեն Աբազյանը նշել է, որ նախկինում կրակոցներն այդքան հաճախակի չէին լինում: «Մի քանի օր առաջ էլ են կրակել, երեկ էլ երեկոյան մի քանի անգամ կրակեցին»,- ասել է նա: