«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դեյան Լովրենը կարող է վնասվածքի պատճառով ևս մեկ ամիս բաց թողնել
Սպորտ«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը կարող է հետաձգել իր վերադարձը խաղադաշտ վնասվածքից հետո:
Խորվաթ ֆուտբոլիստը մկանային խնդիրների պատճառով կարո է ևս մեկ ամիս բաց թողնել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լովրենը շարք կվերադառնա արդեն սեպտեմբերի սկզբին, իսկ առողջական խնդիրներ ուներ դեռ նախորդ մրցաշրջանի վերջից:
«Liverpool Echo»-ն գրում է, որ Լովրենը կվերականգնվի միայն հոկտեմբերի վերջին` հավաքականների խաղերով պայմանավորված հաջորդ դադարից հետո:
Նախորդ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը մերսիսայդցիների կազմում Անգլիայի առաջնության 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 4 տուրից հետո գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: