Քիմ Քարդաշյանի խորհուրդները` մազերի խնամքի մասին
LifeՌեալիթի շոուի 34-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը նորաձևության մասին բլոգում հայտնել է գեղեցկության իր գաղտնիքները: Նա ասել է, որ միշտ շպարված է և գեղեցիկ սանրվածքով` բարձրաձայնելով մազերի գեղեցկության իր գաղտնիքը:
«Ես մազերս ամեն օր չեմ լվանում: Առաջին օրը ոճաբանը մեծ գանգուրներ է անում, երկրորդ օրը մենք ստեղծում ենք առավել քիչ խնամված կերպար, երրորդ օրը նա դրանք արդուկում է` մի փոքր յուղ գործածելով: Չորրորդ օրը ես սովորաբար մազերս պոչ եմ կապում, իսկ հինգերորդ օրը` լվանում»,- ասել է Քարդաշյանը:
Աղբյուրը՝ BlogNews.am