Գյումրեցի 23-ամյա հղիի մահվան դեպքի առթիվ քրգործ հարուցվեց
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Հղիության 25-րդ շաբաթում մահացած 23-ամյա Ջուլիետա Գասպարյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշենք, որ դիահերձման արդյունքներն արդեն հայտնի են. Ջուլիետա Գասպարյանը սրտի արատ է ունեցել:
Հիշեցնենք, որ Ջուլիետա Գասպարյանը 2015թ. հուլիսի 28-ին երեկոյան Շիրակի մարզից տեղափոխվել էր «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն», որտեղ ախտորոշվել էր ծանր սրտային պաթոլոգիա, սեպտիկ էնդոկարդիտ: Այնուհետեւ հղին տեղափոխվել էր Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց, ապա «Էրեբունի» ԲԿ, որտեղ եւ օգոստոսի 4-ին մահացել է: