Մոուրինյուն մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալում» աշխատանքի ընթացքում հարկերը չվճարելու համար դատապարտվել է:
Ինչպես հայտնում է «El Mundo»-ն, հետաքննության արդյունքում պորտուգալացի մասնագետը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել:
Նշվում է, որ Մոուրինյուի գործը փակվել է:
Հիշեցնենք` «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը մեղադրվում է 2011 և 2012 թվականներին իմիջային իրավունքներից ստացված եկամուտները օֆշորների օգնությամբ թաքցնելու մեջ:
Մոուրինյուն իսպանական իշխանություններին չի վճարել 1,9 մլն եվրո, իսկ նրա ընդհանուր եկամուտն այդ ժամանակահատվածում կազմել է 3,3 մլն եվրո:
Ավելի վաղ իսպանական հարկային ծառայությունների հետ նման խնդիրներ էին ունեցել որոշ ֆուտբոլիստներ, մանսավորապես Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և Ֆաբիու Կոենտրաուն: