Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


ՀԱԷԿ-ի աշխատակիցները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը. Նրանք բաց նամակով դիմել են վարչապետին

Հասարակություն

ՀԱԷԿ-ի  հերթափոխային  անձնակազմի  աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց աշխատավարձերի բարձրացման հարցով:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժա՛ն պարոն վարչապետ, 

Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնալորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարեւորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել է 2013 թվականին` այդ բարձրացումները պարբերական դարձնելու խոստումով: Ուղիղ 5 տարի առաջ մեր աշխատավարձի բարձրացման ձեռքբերումը` մենք համարում ենք, որ հին Հայաստանի համար, դա իրոք ձեռքբերում էր, արդյունք էր մեր մի քանի տարի տեւած  հետեւողական եւ համառ պայքարի: Քանի որ մենք` ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցներս, մասնագիտական գործունեության հատուկ տեսակ ենք իրականացնում եւ գործադուլ անելու իրավունք չունենք,  2011 թվականին  որոշեցինք միասնաբար ազատման դիմումներ գրել, որպես պատճառ նշելով ցածր աշխատավարձը: Մեր քայլն այն ժամանակ հանրային հնչեղություն ստացավ, որից որոշ ժամանակ անց ՀԱԷԿ-ում ստուգումներ սկսվեցին, եղան ձերբակալություններ: Մեր բողոքի արդյունքում աշխատավարձը նախ 2011 թվականին բարձրացվեց 10-15 տոկոսով, ապա 2013-ին` 20-25 տոկոս: Ավելին, նախկին կառավարությունը յուրաքանչյուր նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել էր աշխատավարձի ամենամյա եւ պարբերական բարձրացում, ինչը սակայն չպահպանվեց:  Այժմ մեր միջին աշխատավարձը կազմում է 250-300 հազար դրամ, որը վերջին տարիների համատարած գնաճի պայմաններում չի բավարարում մեր ընտանիքների  նվազագույն սոցիալական պահանջների բավարարմանը:

2018 թվականի սկզբին մենք կրկին բարձրացրեցինք աշխատավարձերի բարձրացման հարցը, իսկ մարտ ամսին գրավոր դիմեցինք ՀԱԷԿ-ի տնօրենին: Ի պատասխան մեր բարձրացրած հարցի` մարտի 23-ին ՀԱԷԿ-ում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ գլխավոր տնօրենը հայտարարեց, որ աշխատավարձի բարձրացման ֆոնդը (ԱՖՎ) որոշվում է տարիֆային հանձնաժողովի կողմից: Մեզ ասվեց, որ կայանի ղեկավարությունը մի քանի անգամ փորձել է բարձրացնել ԱՖՎ-ն, բայց անարդյունք: Մեզ նաեւ ասվեց, որ մինչեւ 2020 թվականն աշխատավարձի բարձրացում հնարավոր չէ ապահովել, քանի որ մենք գտնվում ենք կայանի աշխատանքի երկարացման փուլում: Այդ ժամանակ մենք որոշել էինք նախորդ անգամվա պես ազատման դիմումներ ներկայացնել, սակայն զերծ մնացինք այդ քայլին գնալուց` հաշվի առնելով, որ երկրում հեղափոխական գործընթացներ էին սկսվել եւ մեր գործողությունը կարող էր ակամայից քաղաքական որակում ստանալ:

Պարոն վարչապետ, 25.05.2018 թվականին ՀԱԷԿ-ում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա. Գրիգորյանի կողմից անցկացրած խորհրդակցության ժամանակ կայանի գլխավոր տնօրենն իր ելույթում նշեց, որ կայանի անվտանգ ու անխափան աշխատանքն ապահովող շատ աշխատակիցներ ցանկանում են տեղափոխվել հարեւան երկրների նմանատիպ կայաններ` արժանապատիվ վարձատրություն ստանալու նպատակով: Որակյալ կադրերի հոսք նախկինում ունեցել ենք, կունենանք նաեւ հետագայում, եթե աշխատավարձի բարձրացման հարցը լուծում չստանա:

Հեղափոխությունից հետո մենք նամակով դիմեցիենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Ա.  Գրիգորյանին , սակայն ստացանք հիասթափեցնող եւ ոչինչ չասող, այսպես ասած «ցրողական» պատասխան:

Կայանի անվտանգության համար անհրաժեշտ է, որպեսզի անձնակազմն ունենա կայուն հոգեբանական վիճակ եւ բարձր մասնագիտական  որակավորում: Այսինքն` այդ գործով զբաղվող մասնագետները  սոցիալական հարցերով չպետք է ճնշվեն: Ցավոք մենք այսօր  աշխատանքի ժամանակ ստիպված ենք մտածել  այլ տեղից գումար վաստակելու , կամ հանգստյան օրերին մեկ այլ տեղ աշխատելու մասին: Մենք ստիպված ենք  հերթափոխից հետո երկրորդ աշխատանք կատարել` դրանից բխող ռիսկերով: Կամ էլ օգտագործելով մեր  բարձր որակավորումը, փորձում ենք  աշխատանքի անցնել  օտարերկրյա կայաններում: Մեզ համար արժանահավատ չեն ֆինանսների բացակայության պատճառաբանությունները եւ պնդում ենք, որ ցանկության դեպքում այդ միջոցները կգտնվեն, ինչպես որ գտնվեցին մի քանի տարի առաջ:

Պարոն վարչապետ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը, հակառակ դեպքում մենք կհայտնվենք անելանելի վիճակում»:

Եթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը
Ամենադիտված