«Պուտինի երազանքն է քանդել ԵՄ-ն»․ Մակրոն
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքն է կազմալուծել Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շվեդական SVT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես հարգում եմ Վլադիմիր Պուտինին, և այն մարդկանցից մեկն եմ, ով կարծում է, որ մենք պետք է Ռուսաստանի հետ միասին կառուցենք անվտանգության նոր մոդել։ Մենք պետք է քննարկենք դա Ռուսաստանի հետ։ Սակայն Պուտինի երազանքն է քանդել ԵՄ-ն», - ասել է Մակրոնը։
Մակրոնի և Պուտինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 24-ին Սանկտ Պետերբուրգում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում Մակրոնը նշել էր, որ իր կարծիքով՝ ԵՄ-ն նոր հարաբերությունների կառուցման կարիք ունի Ռուսաստանի և Թուրքիայի հետ։