Մեծ Բրիտանիայում փեսան «գողացել» է զոքանչի մարմինը դիահերձարանից
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Ռոչեսթեր քաղաքում տղամարդն իր կնոջից գաղտնի դիահերձարանից գողացել է զոքանչի մարմինը, գրում է lenta.ru-ն։
Տղամարդը պնդում է, որ նա ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ օրեր շարունակ չի կարողացել գտնել հուղարկավորման արարողության կազմակերպմամբ զբաղվողին։
Մահացած կնոջ փեսան պատմել է, որ իրենց վարձած կազմակերպիչը սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին ու պարզապես անհետացել է, տղամարդը նույնիսկ երկու օր շարունակ չի հեռացել ոստիկանական բաժանմունքից՝ կազմակերպիչ կնոջը գտնելու համար, սակայն՝ ապարդյուն։
Ի վերջո, փեսան որոշել է ինքնուրույն գործել ու ինքուրույն գտել է զոքանչի մարմինը դիահերձարանում, տեղավորել այն նախապես վարձած մեքենայի մեջ ու տարել նրան թաղման այլ բյուրո։ Ավելի ուշ տղամարդը հետ է դարձել մահացածի հագուստը վերցնելու համար։ Հետաքրքրական է, որ թեև «առևանգումը» տեղի է ունեցել ցերեկվա ժամերին՝ ոչ ոք չի կանգնեցրել նրան։
«Ես այլ ելք չունեի»,- բացատրել է տղամարդը։
Հայտնի է, որ հուղարկավորման արարողությունն անցել է առանց որևէ խնդիրների, իսկ մահացածի դուստրն այդպես էլ ոչինչ չի իմացել։