Դաղստանում սպանվել է իրավապահների վրա հարձակումներ նախաձեռնած խմբի պարագլուխը
ՄիջազգայինԴաղստանում հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել ու ոչնչացվել է զինյալ գրոհային Աբաս Խուբաևը, ով վերջերս իրավապահների վրա հարձակում իրականացրած ահաբեկչական բանդայի պարագլուխն էր, այս մասին տեղեկացրել է Հակաահաբեկչական ազգային կոմիտեի մամուլի ծառայությունը, փոխանցում է gazeta.ru-ն։
Դաշնային հետախուզման մեջ գտնվող ահաբեկչին գտել են Թոթուրբիյքալա գյուղական համայնքից 2 կմ հարավ-արևմուտք՝ անտառային տարածքում։ Իրավապահների՝ զենքը թողնելու պահանջին ի պատասխան նա կրակ է բացել նրանց ուղղությամբ, պատասխան կրակի արդյունքում գրոհայինը սպանվել է։
Դեպքի վայրում հատուկջոկատայինները հայտնաբերել են զենք և զինամթերք։ Նշվում է, որ գործողության ընթացքում գյուղական բնակչության շրջանում տուժածներ չեն գրանցվել։