«Թուրքիան իր ապագան տեսնում է բացառապես ԵՄ կազմում»․ Չավուշօղլու
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իր ապագան տեսնում է բացառապես Եվրամիության կազմում, այս մասին նա խոսել է հունական Ta Nea պարբերականին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ մեր անդամակցությունը ԵՄ-ին ցավալիորեն չափից դուրս քաղաքականացվել է։ Մենք, այսպես թե այնպես, յուրահատուկ հարաբերություն ունենք ԵՄ-ի հետ, մեր նպատակն է լիիրավ անդամակցությունը», - ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է նաև Հունաստանում գտնվող 8 թուրք զինվորականների մասին, որոնք փախել են Թուրքիայից ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ և քաղաքական ապաստան ստացել հարևան երկրից։
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող զինվորակններին արտահանձնել հրաժարված Հունաստանը ապահով ապաստարան է դարձել ապստամբների համար, և դա շատ ցավալի է իրենց համար։
Թուրք նախարարը հավելել է, որ իրենք, այնուամենայնիվ, վճռական են 8 զինվորականներին ետ ստանալու հարցում։