ԱՄՆ ՀԴԲ-ն մի խումբ մարդկանց է ձերբակալել, որոնք երեխաներին դպրոցների վրա հարձակվել են սովորեցրել
ՄիջազգայինԱմերիկյան Նյու Մեխիկո նահանգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները հինգ հոգու են ձերբակալել, որոնք կասկածվում են ԱՄՆ-ում դպրոցների վրա հարձակումներ նախապատրաստելու համար, հայտնում է Fox News-ը։
Հայտնի է դարձել, որ տարածքում հայտնաբերվել են երեք տարեկան երեխայի մնացորդներ, որի ծնողը ենթադրաբար ձերբակալվածներից մեկն է։
Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ ձերբակալվածները երեխաներին մարզել են ամերիկյան դպրոցներում կրակոցներ կազմակերպելու համար։ Ինչպես նշվում է՝ կասկածյալները երեխաներին սովորեցրել են հրազենի վարման կանոններն ու մարտավարության հիմքերը։
Ընդհանուր առմամբ, տան բակում իրավապահները հայտնաբերել են 11 երեխայի, որոնց ծնողներն, ըստ երևույթին, հենց իրենք են։