Հարավային Կորեայում կարգելվի սուրճի վաճառքը դպրոցներում
ՄիջազգայինՀարավային Կորեայի իշխանություններն արգելել են երկրի դպրոցներում կոֆեին պարունակող խմիչքների վաճառքը։
Նորացված «Երեխաների համար անվտանգ դիետայի մասին հատուկ օրենք»-ն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 14-ից, գրում է «РИА Новости» գործակալությունը։
Հրվ․ Կորեայի կանոնադրության ու ներքին գործերի նախարարությունը հրապարակել է օրենքի նորացված տարբերակը, որը նախատեսում է սուրճի և կոֆեինի բարձր պարունակությամբ այլ խմիչքների վաճառքի արգելք սահմանել դպրոցների ու դրանցից 200 մետր շառավղով տարածքներում։ Օրենքը կոչված է ընտելացնելու երեխաներին ճիշտ սննդային սովորությունների։
Օրենքը խախտողներին սպառնում է 10 մլն վոն և ավելի տուգանք, ինչը հավասար է մոտ 9 000 ԱՄՆ դոլարին։
Օրենքի նախորդ տարբերակում իշխանությունները թույլատրել էին կոֆեինի պարունակությամբ որոշ խմիչքների վաճառքը, սակայն դրանք կարող էին գնել միայն մեծերը։