Ամստերդամի կենտրոնական կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա. կա 2 տուժած
ՄիջազգայինԱմստերդամի կենտրոնական կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել երկու մարդ: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիային:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողին չեզոքացնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել հրազեն կիրառել:
Նշվում է, որ տուժածները և կասկածյալը տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածների վիճակի և միջադեպի հանգամանքների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Միջադեպի հետաքննության շրջանակում ոստիկանությունը շրջափակել է կայարանի մոտակայքում գտնվող ավտոմոբիլային թունելը: Բացի այդ, ժամանակավորապես դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը: