Սև ծովում հիդրոցիկլ է պայթել. կա 2 տուժած (տեսանյութ)
ՄիջազգայինՌԴ Կրասնոդարի երկրամասի Կաբարդինկա հանգստավայրային գյուղում՝ Սև ծովի ջրերում, հիդրոցիկլ է պայթել, ինչի հետևանքով դրա վրա նստած երկու անձինք լուրջ վնասվածքներ են ստացել: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է YouTube-ի «Чп Краснодар» ալիքում:
Ինչպես նշում է «Կուբան 24»-ը, հիդրոցիկլում եղել է մի տղամարդ ու մի տղա: Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է՝ ինչպես են նրանք զվարճանում ծովում, այնուհետև հիդրոցիկլը պայթում է, և հարվածային ալիքը տարբեր կողմեր է նետում նրանց:
Նախնական տվյալների համաձայն՝ տղամարդն ու երեխան ծանր վնասվածքներ են ստացել ու գտնվում են վերակենդանացման բաժնում:
Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: