Էդգար Մանուչարյանը վրիպեց 11-մետրանոցից «Շիրակի» հետ խաղում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը չի կարողացել անվրեպ իրացնել իր իսկ վաստակած 11-մետրանոցը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի` «Շիրակի» հետ խաղում:
Մանուչարյանի ոչ այնքան հաջող հարվածից հետո գյումրեցիների ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը կարողացել է վստահ գործել ու հետ մղել գնդակը:
Նշենք` Մանուչարյանն ընթացիկ մրցաշրջանում 11-մետրանոցի իրացման փորձ արդեն ունի:
31-ամյա ֆուտբոլիստը նախորդ տուրի` «Արարատ-Արմենիայի» հետ խաղի 4-րդ րոպեին էր գրավել մրցակցի դարպասը 11-մետրանոցից կատարած հարվածով ու իր առաջին գոլը խփել Հայաստանի չեմպիոնի կազմում: