Անթալիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել, կա 13 տուժած
ՄիջազգայինԱնթալիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, տեղեկացնում է թուրքական «ՀաբերԹյուրք»-ը։
Նշվում է, որ ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի, տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու մեքենաների վարորդները։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Անթալիայի տարբեր հիվանդանոցներ։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն փոխանցվում։
Հայտնի է, որ ավտոբուսն ուղևորվում էր Անթալիայի օդանավակայան։ Մյուս զբոսաշրջիկները տեղ են հասցվել այլ մեքենաներով։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում։