Հայ շախմատիստները հաջող են հանդես եկել Իրանի մրցաշարում
ՍպորտՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը մեծ հաջողության են հասել Իրանի Սովմեսարա քաղաքում անցկացված օփենում:
Նրանք 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր եւ, առաջ անցնելով 41 մրցակիցներից, այդ թվում` 8 գրոսմայստերներից եւ 12 միջազգային վարպետներից, բաժանել են 1-2-րդ տեղերը: Հայ երիտասարդ շախմատիստները մեկ միավորով առաջ են անցել մոտակա մրցակիցներից: Լրացուցիչ ցուցանիշներով Շահինյանին շնորհվեց առաջին, իսկ Հարությունյանին` երկրորդ մրցանակը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: