Արարատի մարզի Սուրենավան գյուղի ջրանցքում դի է հայտնաբերվել
ՀասարակությունՕգոստոսի 28-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Կախանովի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1963 թ., Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: