Գերմանական քաղաքում հայտնվել է Էրդողանի 4 մետրանոց ոսկեգույն արձանը (լուսանկար)
ՄիջազգայինԳերմանական Վիսբադեն քաղաքում հայտնվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 4 մետրանոց ոսկեգույն արձանը, հաղորդում է T-online պորտալը։
Նշվում է, որ քանդակը տեղադրվել է քաղաքում անցկացվող «Վիսբադենի բիենալե» փառատոնի շրջանակում, որի նպատակն է «սադրանքն արվեստի միջոցով»։ Այս տարի փառատոնը կրում է «Վատ նորություններ» խորագիրը։
Աղբյուրը նաև նշում է, որ քանդակը մեծ իրարանցում է առաջացրել քաղաքում, իսկ դրա՝ համացանցում տարածված լուսանկարի տակ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր գրել են տվյալ գաղափարի «անսահման հիմարության» մասին։
Հայտնի է, որ տեղի թուրքական համայնքը նույնպես զարմանքով է արձագանքել Էրդողանի ոսկեգույն քանդակին։
