Հայաստանում ավելացել է շտապօգնության մեքենաների ու ռեանիմոբիլների թիվը. ԱՆ
ՀասարակությունՀայաստանի շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլների թիվը կավելանա 190-ով: Այս մասին գրված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
«Հայաստանում շտապօգնության մեքենաների և ռեանիմոբիլների պակաս չի լինելու: Հանրապետության ողջ ավտոպարկը կթարմացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Կանոնակարգվում է նաև հարցը, թե ում համար պետք է անվճար լինի մի քաղաքից մյուս քաղաքի բուժհաստատություն տեղափոխումը: Հաստատված է նաև ըստ մարզերի ՇԲՕ նոր բարձրակարգ մեքենաների բաշխացուցակը»,-գրված է նախարարության էջում:
Հավելենք, որ շտապօգնության գծային մեքենաների թիվը կհամալրվի 135-ով, իսկ ռեանիմոբլիների քանակը կավելանա 55-ով: Դրանք կբաշխվեն Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում:
Ծ