Քրիս Ջենները հագնում է իր դուստրերի զգեստները
LifeBlogNews.am-ը գրում է.
Այսօր համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում 18-ամյա Քայլի Ջենները լողում է իր մոր՝ Քրիսի լողազգեստով: Նույն լողազգեստով Քրիս Ջենները հանգստացել է 26 տարի առաջ՝ հայտնում է spletnik.ru-ն:
Ոչ միայն Քայլին է վերցնում իր մոր հագուստները: Սովորաբար Քրիս Ջեններն ինքն է իր դուստրերի զգեստապահարաններից հագուստ վերցնում: Լուսանկարիչները նրան հաճախ տեսնում են նույն զգեստներով, ինչն արդեն կրել են նրա երեխաները: Ջենները հատկապես սիրում է Քիմ և Քլոե Քարդաշյանների հագուստները:




