ԶԼՄ-ներ. Ռոնալդոն կգնի իսպանական Վայլադոլիդ ֆուտբոլային ակումբը 30 մլն եվրոյի դիմաց
ՍպորտԲրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մոտ ժամանակներս կդառնա ֆուտբոլային ակումբի սեփականատեր:
Ինչպես վստահեցնում է «Cadena Ser»-ը, նախկին ֆուտբոլիստը մոտ է «Վալյադոլիդը» ձեռք բերելուն, որն այս մրցաշրջանում հանդես է գալիս իսպանական Պրիմերայում:
Գործարքի մասին պաշտոնապես պետք է հայտարարվի 2-3 շաբաթվա ընթացքում:
Ռոնալդուն 30 մլն եվրո կծախսի, ինչը կփակի ակումբի ներկայիս պարտքը, որը 25 մլն եվրո է կազմում: Այդուհանդերձ, «Վալյադոլիդի» գործող նախագահ Կառլոս Սուարեսը կմնա ակումբում և կզբաղեցնի գործադիր տնօրենի պաշտոնը: Ռոնալդոն, իր հերթին, կդառնա գլխավոր բաժնետերն ու նախագահը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Վալյադոլիդը» ցանկացել են ձեռք բերել նաև Չինաստանում և Լատինական Ամերիկայում, սակայն Սուարեսն ի սկզբանե հենց Ռոնալդոին է համարել առաջնային տարբերակ: