«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած կնոջ մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, ալկոհոլ
ՀասարակությունՕգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված Գ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Կ. Վ.-ին, ում ճամպրուկից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված բջջային հեռախոսի մեկ մարտկոց և պլաստմասսե երկու շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 24-ին՝ 16:00-ի սահմաններում, աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Դ.-ի անվամբ քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը, որի մեջ հայտնաբերել են դառնահամ զանգվածով յոգուրտի պլաստմասսե տարա:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: