Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Դամասկոս` քննարկելու Սիրիայի վերակառուցումը
ՄիջազգայինԻրանի ռազմական գերատեսչության ղեկավար Ամիր Հաթամին ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպելու է սիրիական իշխանությունների հետ:
Ինչպես հայտնում է Russia Today-ը, Հաթամին հայտարարել է, որ Դամասկոս է մեկնում քննարկելու Սիրիայի վերակառուցման հարցում Թեհրանի ակտիվ մասնակցությունը: Այցի նպատակներից մեկը Սիրիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումն է:
Հայտնի է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը դեմ են Իրանի՝ Սիրիայում ներկայությանն ու երկրի վերականգման հարցում մասնակցություն ունենալու ցանկությանը:
Թեհրանն իր հերթին քննադատել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում՝ չբացառելով, որ չհեռանալու դեպքում դա կարող է Վաշինգտոնի համար երկրորդ «վիետնամական պատերազմի» վերածվել: