Եկատերինբուրգի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի պատճառով 500 մարդ է տարհանվել (տեսանյութ)
ՄիջազգայինՌուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում 500 մարդ է տարհանվել «Գրինվիչ» առևտրի կենտրոնի շենքից՝ այստեղ բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին գրում է РИА Новостиգործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը։
Հայտնի է, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը։
Ըստ նախնական տվյալների՝ կրակը բռնկվել է շենքի երրորդ հարկում գործող սրճարաններից մեկում և կարող է կապված լինել օդափոխման համակարգի խափանման հետ։
Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։
Այլ մանրամասներ չկան։