Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է վաճառել Մարսիալին 112 մլն եվրոյի դիմաց
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Անտոնի Մարսիալին, հայտնում է «Daily Star»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական ակումբը մտադիր է 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերից նվազագույնը 112 մլն եվրո ստանալ:
Հիշեցնենք` ՄՅՈւ-ն 2015 թվականին Մարսիալին ձեռք է բերել «Մոնակոյից» 60 մլն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է դիմել ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին` խնդրելով նրան վաճառել Մարսիալին:
Մասնագետը մտադիր է Մարսիալի տեղափոխությունից ստացված միջոցներն օգտագործել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնելու համար:
Ավարտված մրցաշրջանում Մարսիալն անգլիակա թիմի կազմում 30 հանդիպման է մասնակցել` դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: